Bild. «Բավարիան» գնում է Գյոտցեին
23/04/2013 10:06
Նմանատիպ
Bild-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մարիո Գյոտցեն կտեղափոխվի «Բավարիա»:
Գյոտցեի համար մյունխենյան ակումբի ղեկավարությունը «Բորուսսիային» պատրաստ է վճարել 37 մլն եվրո: Նույն աղբյուրը գրում է, որ 20-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը:
Նշենք, որ Մարիո Գյոտեն «Բորուսսիայի» սան է, թիմի հիմնական կազմում հանդես է գալիս 2009 թվականից և արդեն անցկացրած 114 խաղում դարձել 31 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում