Կլոպ. Չեմ ցանկանում նմանվել Գվարդիոլային, Մոուրինյոյին կամ Հայնկեսին
23/04/2013 10:28

Նմանատիպ
Իսպանական լրատվամիջոցների հետ զրույցում «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ինքը ֆուտբոլի սեփական գաղափարախոսությունն ունի և ոչ ոքի չի կրկնօրինակում:
-Մարդ միշտ պետք է մնա այնպիսին, ինչպիսին հենց ինքն է. ես չեմ փորձում կրկնել մյուսներին: Չեմ ցանկանում լինել Պեպ Գվարդիոլա, Ժոզե Մոուրինյո կամ Յուպ Հայնկես: Բնականաբար, ես ևս սխալներ գործում եմ, սակայն միշտ ունեմ դրանք ուղղելու հնարավորություն: Երբ թիմը լավ արդյունքներ է գրանցում, մարզչի մասին միշտ լավ են խոսում: Իմ պարագայում հենց այս դեպքն է,-ասել է Կլոպը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում