Ուեբբեր. Ես դեռ քաղցած եմ
23/04/2013 11:08

Նմանատիպ
«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Մարկ Ուեբբերը հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան: Նշենք, որ վերջին շրջանում մամուլում շատ են գրում այն մասին, որ շուտով Ուեբբերը կավարտի ելույթները Ֆորմուլա-1-ում:
-Ես դեռ քաղցած եմ: Ցանկանում եմ այստեղ հաջողությունների հասնել: Կարծում եմ` դեռ մի քանի տարի ունեմ: Դեռևս լավ մարզավիճակում եմ, հասնում եմ դրական արդյունքներին, և առհասարակ սա շատ հետաքրքրիր աշխատանք է,-Ուեբբերի խոսքերը մեջբերել է Motorsport-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում