«Ման. Յունայթեդը» կարող է Nike-ը փոխարինել Warrior-ով
23/04/2013 16:10
Նմանատիպ
Մարզահագուստ արտադրող երկու խոշոր ընկերություններ’ Nike-ն ու Warrior-ը, հաջորդ մրցաշրջանում հավակնում են դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական հովանավորը:
Ըստ Nike-ի հետ ներկայիս պայմանագրի’ մանկունյական ակումբը տարեկան վաստակում է 28 մլն. եվրո: Մրցաշրջանի վերջում ակումբի ղեկավարությունը կարող է այլ թեկնածուների հետ բանակցություններ սկսել նոր գործարքի շուրջ, որից Անգլիայի ամենահեղինակավոր թիմերից մեկը պատրաստվում է վաստակել տարեկան 35 մլն. եվրո:
Հիշեցնենք’ Յունայթեդը Nike-ի հետ համագործակցում է 2002 թվականից: Warrior ընկերությունը, իր հերթին, 2011 թվականից հովանավորում է «Լիվերպուլին», որի արդյունքում մերսիսայդյան ակումբը տարեկան վաստակում է Պրեմիեր լիգայի համար ռեկորդային’ 30 մլն. եվրո, հաղորդում է Daily Mail-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում