Ալվես. Սա ամենավատ օրն է այն օրվանից, ինչ «Բարսելոնայում» եմ
24/04/2013 15:16
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Բավարիայից» կրած 0-4 հաշվով պարտությունը:
-Խաղ վերադառնալը շատ դժվար կլինի: Սակայն դեռ կա ևս 90 րոպե, ու մենք կփորձենք պայքարել: Պետք է բարելավենք մեր խաղը:
Երբ պարտվում ես նման ուժեղ մրցակցի, ով ավելի լավ է խաղում, մնում է պարզապես շնորհավորել նրան: «Բավարիան» մշտապես պրեսինգի էր ենթարկում մեզ: Դժվար է կառավարել գնդակը, երբ ճնշման տակ ես հանդես գալիս:
Արդյունքից, իհարկե, հիասթափված ենք: Սա ամենավատ օրն է այն օրվանից, ինչ «Բարսելոնայում» եմ,- ասել է Ալվեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում