Ռոնալդինյոն նշանակվել է Բրազիլիայի հավաքականի նոր ավագ
24/04/2013 16:20
Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին նշել է, որ ապագայում մեծ հույսեր է կապում «Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոյի հետ, հաղորդում են հարավամերիկյան ԶԼՄ-ները:
-Ռոնալդինյոն այնքան կարևոր է թիմի համար, որ ես նրան նշանակել եմ Բրազիլիայի հավաքականի նոր ավագ: Ես նրանից համապատասխան խաղ ու առաջատարի հատկանիշներ եմ սպասում: Ցանկանում եմ, որ նա ֆուտբոլ խաղա այնպես, ինչպես իսկապես կարող է: Նա կարող է թիմին իր հետևից տանել,- ասել է Սկոլարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում