Ալյոխինի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Ալյոխինի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Փարիզում շարունակվում է Ալյոխինի հուշամրցաշարը: Չորրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ:

Լևոնը խաղում էր սպիտակ խաղաքարերով և հաղթանակի հասավ 36-րդ քայլին: Նշենք, որ այժմ հայ գրոսմայստերն ունի 2,5 միավոր և Գելֆանդի, Ադամսի, Վաշի-Լագրավի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հավելենք` հինգերորդ տուրում Արոնյանի մրցակիցը Բորիս Գելֆանդն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում