Լեոնարդո. Այս պահին Կավանիի ծառայություններով հետաքրքրված չենք

Լեոնարդո. Այս պահին Կավանիի ծառայություններով հետաքրքրված չենք

«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն փարիզյան ակումբն արդեն համաձայնության եկել Էդիսոն Կավանիի տրանսֆերի շուրջ, և ֆուտբոլիստը նոր մրցաշրջանից հանդես կգա «ՊՍԺ» -ում:

-Այժմ ժամանակը չէ խոսելու այն մասին, թե ինչ տեղի կունենա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Դրա հետ մեկտեղ ես կարող եմ ասել` մենք դեռևս հետաքրքրված չենք Էդիսոն Կավանիի ծառայություններով: Այս տարի աղմկահարույց տրանսֆերների պետք չէ սպասել, առանց այդ էլ մենք ունենք մրցունակ թիմ,-ասել է Լեոնարդոն Sky Sport Italia-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում