«Լիվերպուլը» պատրաստ է 40 մլն. եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի համար

«Լիվերպուլը» պատրաստ է 40 մլն. եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի համար

«Լիվերպուլը» առաջիկա ամռանը մտադրված է ձեռք բերել «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ինչպես հայտնում է Euro-football.ru-ն’ հղում անելով CalcioMercato.com-ին, մերսիսայդյան ակումբը պատրաստվում է օգտվել հայ ֆուտբոլիստի պայմանագրի այն կետից, ըստ որի, նրա տրանսֆերը հնարավոր է գնել 40 մլն. եվրոյի դիմաց:

Հիշեցնենք’ վերջերս խաղացողի գործակալը դարձավ հայտնի փորձագետ Մինո Ռայոլան, ով զբաղվում է այնպիսի ֆուտբոլիստների գործերով, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչն ու Մարիո Բալոտելլին:

Մխիթարյանն այս մրցաշրջանում դոնեցկյան թիմի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում