«Ման. Սիթին» ամառային տրանսֆերների վրա 80 մլն. ֆունտ կծախսի

«Ման. Սիթին» ամառային տրանսֆերների վրա 80 մլն. ֆունտ կծախսի

«Մանչեսթեր Սիթին» որոշել է ամառային տրասնֆերային բյուջեի չափը: Նրանք միջմրցաշրջանում թիմը ուժեղացնելու համար կծախսեն 80 մլն. ֆունտ, հաղորդում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակների ցուցակը գլխավորում են երկու կիսապաշտպաններ’ Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»), Իսկոն («Մալագա»), ինչպես նաև երկու հարձակվողներ’ Էդինսոն Կավանին («Նապոլի»), Ռադամել Ֆալկաոն («Ատլետիկո»): Բացի վերը նշված խաղացողներից, Անգլիայի նախկին չեմպիոնը նախատեսում է ևս երկու-երեք տրանսֆեր իրականացնել:

Հիշեցնենք’ Կավանին մոտ է «ՊՍԺ» տեղափոխությանը, իսկ Ֆալկաոն’ «Չելսի»: Բեյլին հավակնում է «Ռեալը», իսկ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» ու «Ինտերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում