Շյուռլեն մոտ օրերս կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ

Շյուռլեն մոտ օրերս կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ

«Բայերի» հարձակվող Անդրե Շյուռլեի գործակալ Ինգո Գասպելը պատմել է այն մասին, որ իր հաճախորդը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:

-Ես տեղեկությունների եմ սպասում երկու ակումբներից մեկից’ «Բայերից» կամ «Չելսիից»: Որևէ ինֆորմացիա կարող է ի հայտ գալ արդեն այս շաբաթվա ընթացքում: «Չելսին» շատ է ցանկանում գնել Անդրեին: Նրանք շարունակում են բանակցել,- ասել է գործակալը:

Այժմ բանակցությունների համար գլխավոր խնդիրը կարող է դառնալ այն, որ «Բայերը» ցանկանում է գործարքի մեջ ներգրավվել նաև անգլիացիներին պատկանող խաղացող Կևին դե Բրեյնին, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Բրեմենի «Վերդերում»: Լևերկուզենցիները ցանկանում են վարձակալել նրան մեկ տարի ժամկետով:

Հիշեցնենք’ Շյուռլեի տրանսֆերի արժեքը գնահատվում է 20 մլն. ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում