Մոուրինյոյի հեռանալու դեպքում Հայնկեսը կարող է գլխավորել «Ռեալը»

Մոուրինյոյի հեռանալու դեպքում Հայնկեսը կարող է գլխավորել «Ռեալը»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը, եթե այս մրցաշրջանից հետո թիմից հեռանա Ժոզե Մոուրինյոն, պնդում են գերմանական ԶԼՄ-ները: Տեղեկացվում է, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է գերմանացի մարզչի ծառայություններով, ով մայիսին կդառնա 68 տարեկան:

Հիշեցնենք’ Հայնկեսը «սերուսցքայիններին» մարզել է 1997-1998 թթ. մրցաշրջանում ու հաղթել է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի Սուպերգավաթում: Չնայած հաջողություններին’ նա մրցաշրջանի ավարտից հետո հեռացվել է պաշտոնից, քանի որ թիմը Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել էր միայն 4-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում