Վենգեր. Չեմ կարծում` գերմանական ակումբները կիշխեն առաջիկա 5-6 տարում

Վենգեր. Չեմ կարծում` գերմանական ակումբները կիշխեն առաջիկա 5-6 տարում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում գերմանական ակումբների’ «Բավարիայի» ու «Բորուսիայի» հաջողությունները, ովքեր մոտ են «Ուեմբլիում» կայանալիք եզրափակչի ուղեգիր ձեռք բերելուն:

-Ես չեմ կարծում, թե գերմանական ակումբները կիշխեն Եվրոպայում առաջիկա 5-6 տարիներին: «Բավարիան» ֆինանսական հսկայական իշխանություն ունի Գերմանիայում: Նրանք կարող են իրենց թույլ տալ այն, ինչ ցանկանում են: Իսկ Դորտմունդը ֆուտբոլի համար հիանալի վայր է: Կարծում եմ’ նրանք հիանալի աշխատանք են կատարել: Մարդիկ մոռանում են, որ Գերմանիայում ֆուտբոլիստները ձմռանը հանգստանալու հնարավորություն են ունենում,- ասել է Վենգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում