Մարտահրավեր տեսախցիկներին․Արհեստական ինտելեկտն արդեն տեսանյութեր է պատրաստում
Նմանատիպ
Runway ընկերությունը գործարկել է նոր Gen-2 նեյրոնային ցանցը, որը գեներացնում է կարճ տեսանյութեր՝ ըստ օգտատիրոջ տված նկարագրության։ Gen-2-ը նաև կարող է փոփոխության ենթարկել արդեն գոյություն ունեցող տեսանյութը՝ ավելացնելով ոճավորում, ինչպես նաև ամբողջությամբ վերամշակել պատկերները կամ փոխել որոշ դետալներ:
Gen-2-ի նպատակը տեսանյութերի պատրաստման գործընթացի պարզեցումն է, ինչպես նաև այն կարող է օգնել տարատեսակ վիդեոկոնտենտի ստեղծմանը` պատրաստելով գովազդային, կրթական, անիմացիոն և այլ բնույթի հոլովակներ՝ ըստ ստացվող նկարագրության:
Բացի այս, նոր տեխնոլոգիան կարող է օգտակար լինել ֆիլմերի, հեռուստահաղորդումների և խաղերի տեսողական էֆեկտների ստացման համար: Այս խնդիրը վերջնականապես կլուծվի մոտ ապագայում. կարիք կա բարելավել ստացվող տեսապատկերի որակը։
Տեխնոլոգիական այս նորամուծությունն աշխարհում առաջինը չէ. դեռ փետրվարին Google-ը ներկայացրեց Dreamix նեյրոնային ցանցը, որը տեսանյութեր է ստեղծում տեքստային նկարագրության, լուսանկարների շարքի կամ մեկ այլ տեսանյութի հիման վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում