Իրանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է
Նմանատիպ
Իրանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով և կազմել 4 մլրդ 45 մլն դոլար (2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել էր 3 միլիարդ 855 միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն)։
Չինաստանից Իրան արտահանումը 2023 թվականի առաջին երեք ամիսներին զգալիորեն՝ շուրջ 51%-ով աճել է և կազմել 2 մլրդ 910 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Չինաստանն Իրան է արտահանել 1 մլրդ 926 մլն դոլարի ապրանք։
Հակառակ ուղղությամբ արտահանումը նվազել է. ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Չինաստանը Իրանից ներմուծել է 1,135 մլրդ դոլարի ապրանք, ինչը 41%-ով պակաս է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։
Այս տարվա միայն մարտ ամսին Չինաստանը Իրանից ներմուծել է 445 միլիոն դոլարի ապրանք և 500 միլիարդ դոլարի ապրանք արտահանել հակառակ ուղղությամբ։
Մարտին Չինաստանի ներմուծումն Իրանից նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 38%-ով, սակայն դեպի Իրան արտահանումն աճել է 151%-ով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում