Թուրքիան տնտեսական կոլապսի շեմին է
Նմանատիպ
Թուրքիայի կենտրոնական բանկի զուտ արտարժութային պահուստները շարունակում են կրճատվել և նույնիսկ 2002 թվականից ի վեր առաջին անգամ 0-ից ցածր են՝ կազմելով -151,3 միլիոն դոլար։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի ԿԲ զուտ պահուստները նվազել են 2,48 մլրդ դոլարով՝ հասնելով 2002 թվականի փետրվարից ի վեր ամենացածր մակարդակին։
Թուրքիայի տնտեսության համար սա վտանգավոր նախադեպ է, քանի որ ԿԲ-ն այլևս չի կարողանում աջակցել սեփական արժույթին՝ լիրային։
Թուրքիայի կենտրոնական բանկի արտարժութային պահուստները վերջին տարիներին նվազել են շուկայական ծախսատար ինտերվենցիաների և արժույթի պահանջարկը զսպելու պատճառով:
Մեկ հայացքով թուրքական տնտեսության անկմանը «ծանոթանալու» համար բավական է համեմատել թուրքական լիրայի փոխարժեքի անկման դինամիկան վերջին երեք տարիներին.
2020 թվականի հունվարի 1-ին 1 ԱՄՆ դոլարը հավասար էր 5,9 թուրքական լիրայի։
2021 թվականի հունվարի 1-ին 1 ԱՄՆ դոլարը հավասար էր 7,4 թուրքական լիրայի։
2022 թվականի հունվարի 1-ին 1 ԱՄՆ դոլար հավասար էր 13,1 թուրքական լիրայի։
Ներկայումս 1 ԱՄՆ դոլարը հավասար է 20 լիրայի։
2022 թվականին Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստները նվազել էին 27,7 միլիարդ դոլարով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում