Դեբյուշին հնարավոր է՝ վիրահատության կարիք ունենա
18/09/2014 18:11
Նմանատիպ
«Արսենալի» պաշտպան Մաթյե Դեբյուշին, ով կոճի վնասվածք է ստացել, կարող է վիրահատության կարիք ունենալ:
«Ես պետք է սպասեմ ուրբաթ օրվան, որպեսզի տեսնեմ՝ արդյոք վիրահատության կարիք ունեմ»,-Դեբյուշիի խոսքերն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:
Դեբյուշին «Նյուքասլից» «Արսենալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում