Հայտնաբերվել են «Տիտան» բաթիսկաֆի մասերը

Հայտնաբերվել են «Տիտան» բաթիսկաֆի մասերը

BBC-ն հայտնում է, որ հայտնաբերվել են «Տիտան» բաթիսկաֆի մասերը։

Խորտակված սուզանավի մետաղական բեկորները հայտնաբերել է կանադական Horizon Arctic նավը։

Բեկորների մեջ հայտնաբերվել են սուզանավի վայրէջքի շրջանակը և հետևի ծածկը: Նավի վրա գտնվող բոլոր հինգ ուղևորները մահացել են հունիսի 18-ին՝ սուզվելուց 90 րոպե անց։ Բաթիսկաֆը պայթել է՝ առանց հասնելու «Տիտանիկ» նավի բեկորներին։

Տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին շրջանառվում են տարբեր կարծիքներ, սակայն հնարավոր կլինի այս հարցին վերջնական պատասխանել միայն հետաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ «Տիտան» բաթիսկաֆը զբոսաշրջիկներին տանում էր 1912 թվականին Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտանիկ» նավի բեկորները տեսնելու։ Այն գտնվում է 3800 մ խորության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում