Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ
21/11/2026 23:18
Կարդացեք նաև
«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ։ Այս մասին հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
ԱԳՆ փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Պաղեստին հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր և անդրադարձել Հայաստանի իրականացրած մարդասիրական ծրագրերին։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ, ինչպես նաև խոսել Խաղաղության խորհրդի գործունեության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում