Կորցրել եմ որդուս, կորցրել եմ Արցախը և հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը․ Գալեյան
05/12/2025 12:25
Կարդացեք նաև
Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում քաոս է, քաոս բոլոր առումներով։
«Աշխարհում չկա էսպիսի մի երկիր, որը կոնկրետ կենտրոնացած լինի հոգևորականների վրա՝ ոտնատակ տալով ամեն մի սրբություն, կրոնը, որ ամբողջ երկրով մեկ բոլոր ազգերը պաշտել են իրենց կրոնը, հիմա տեսնում ենք մի անհավանական բան, որ այս իշխանություն կոչվածը ոտնատակ է տալիս անգամ կրոնը:
Ցավալի երևույթ է սա մեր ազգի համար, որովհետև կատարվողը հոգեբանորեն ազդում է յուրաքանչյուրիս վրա։ Կոնկրետ ես այս հոգեվիճակի մեջ կորցրել եմ իմ որդուն, կորցրել եմ Արցախը և հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը։ Նորմալ հայի համար սա աննորմալ երևույթ է»,-նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում