Իշխանությունն ապատեղեկատվություն է տարածում, թե մենք խուսափում ենք ծանոթանալ սպառազինության նմուշներին. Աբրահամյան
Կարդացեք նաև
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները, թե ընդդիմությունը խուսափում է գնալ և ծանոթանալ ձեռք բերված սպառազինության նմուշներին, չեն համապատասխանում իրականությանը։
«Տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարն ասել է, թե հնարավորություն կա ծանոթանալու այն նմուշներին, որոնց մասին խոսվում է։ Արտառոցն այն է, որ 3-4 շաբաթ առաջ ՊՆ ներկայացուցիչը կապվել է ինձ հետ և հարցրել, թե արդյոք ես պատրաստ եմ ծանոթանալու դրանց։ Իրենց ներկայացրել եմ իմ մոտեցումները, հիշեցրել, որ 6 ամիս շարունակ ՊՆ-ն արգելել է իմ մուտքն առաջնագիծ, և ասել այն մոտեցումները, որոնց պարագայում կգնամ և կծանոթանամ։ Եղել է փոխըմբռնում։ Բայց, ի հեճուկս այդ փոխըմբռնման, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե մենք խուսափում ենք ծանոթանալու սպառազինության նմուշներին։ Լավ կլինի, որ իշխանության ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնից ապատեղեկատվություն չտարածեն»,-ասել է Աբրահամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում