Ինչ էլ անեք՝ ազգը ձեր «կուտը չի ուտելու»․ Էդուարդ Շարմազանով

Ինչ էլ անեք՝ ազգը ձեր «կուտը չի ուտելու»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ին ասեք՝ հալվա ասելով,բերաններդ չի քաղցրանա։
Բարձր վարկանիշ նկարելով՝ հանրային վստահությունը չի ավելանալու։

Կուկուռուզն ու պեռաշկին էլ աշխատում էին 2018-ին ,հիմա ի՞նչ էլ անեք՝ ազգը ձեր «կուտը չի ուտելու»։
Ինչպես կասեր Նապոլեոն Բոնապարտը՝ անհնար է արգելակել գահավիժման ժամանակ։
Իսկ ՔՊ-ն ու նիկոլիստները գահավիժում են։

Մեկ էլ մի բան. ՀՀԿ-ի դարդով հերիք է ապրեք,հարգելի քպ-ականներ։
Դուք ձեր դարդը լացեք..
Շուտով հասարակության վստահ որոշման արդյունքում դուք կդառնաք մոռացված անցյալ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում