Տատյանա Քիմը հեռացել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնից
Կարդացեք նաև
Տատյանա Քիմն այլևս չի զբաղեցնում Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, ինչպես նաև դուրս է եկել ընկերության հիմնադիրների կազմից։ Այս տվյալները հասանելի են դարձել ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրից։ Գլխավոր տնօրենի պաշտոնում նրան փոխարինել է Ալեքսեյ Կուլիկովը։
Wildberries-ի մամուլի ծառայության տարածած պարզաբանման համաձայն՝ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն 2024 թվականից ընդգրկված է RWB խմբի կազմում, իսկ ամբողջ գործառնական գործունեությունը տեղափոխվել է խմբի գլխավոր ընկերությանը՝ RWB-ին։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ էկոհամակարգի ձևավորման ընթացքում խումբը նոր ընկերություններ է ձեռք բերել, իսկ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն պահպանել է սեփականության իրավունքը խմբի առանձին ակտիվների նկատմամբ։ Այդ պատճառով ՍՊԸ-ի ղեկավարի փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենում ընկերության գործառնական աշխատանքի վրա։ Մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ Տատյանա Քիմը շարունակում է զբաղվել RWB խմբի ռազմավարական զարգացմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում