Նադալ. Ինձ համար ավելի կարևոր է նոր վնասվածքներ չստանալը
19/12/2014 10:28
Նմանատիպ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում իր համար առավել կարևոր է լինելու վնասվածքներից խուսափելը:
«Շատերը մտածում են, թե ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում դառնալ աշխարհի առաջին ռակետը: Իրականում ամեն չէ, որ այդպես է: Ինձ համար ավելի կարևոր է նոր վնասվածքներ չստանալը, մասնակցելն այն մրցաշարերին, որոնց ծրագրել եմ ներկա լինել և ATP-ի լավագույն թենիսիստների հետ հավասար պայքար մղելը»,-Նադալի խոսքը մեջբերված է «eurosport»-ից:
Հիշեցնենք, որ այժմ Ռաֆայել Նադալը ATP վարկանիշային աղյուսակում երրորդն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում