«Միլանն» Իբրահիմովիչին տարեկան 6 մլն եվրո է առաջարկում
04/07/2015 16:32
Նմանատիպ
Իտալական «Միլանը» մտադիր է վերադարձնել «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Ինչպես հայտնում է «Gazzetta dello Sport» պարբերականը, իտալական ակումբը շվեդ ֆուտբոլիստին պատրաստ է երեք տարով պայմանագիր առաջարկել՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով։
-Մեր երկրպագուները ցանկանո՞ւմ են տեսնել թիմում Իբրահիմովիչին։ Դե, եթե նա գա, ես էլ դեմ չեմ լինի,-ասել է ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին։
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը «Միլանում» անցկացրել է երկու մրցաշրջան, իսկ 2012-ի հուլիսին տեղափոխվել «ՊՍԺ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2016 թ. ամառը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում