«Գանձասար Կապանի» ֆուտբոլիստը հրավիրվել է Զամբիայի հավաքական
01/09/2015 17:21
Նմանատիպ
«Գանձասար Կապանի» նորեկ, 20-ամյա եզրային հարձակվող Լուբամբու Մուսոնդան հրավիրվել է Զամբիայի ազգային հավաքական, որը պատրասվում է Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի Քենիայի և Գաբոնի հետ հանդիպումներին, տեղեկացնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հավելենք, որ Մուսոնդան Զամբիայի ազգային հավաքականի կազմում արդեն հասցրել է անցկացնել 4 հանդիպում և Ճապոնիայի ազգային ընտրանու հետ խաղում (4:3) կարողացել է գոլի հեղինակ դառնալ:
Մուսոնդան այս ամռանն է տեղափոխվել կապանյան թիմ և մասնակցել է Բարձրագույն խմբի մեկնարկային 5 տուրերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում