Հայաստանի գավաթ. «Շիրակը» պարտվեց «Միկային» ու դուրս մնաց պայքարից
04/11/2015 16:55
Նմանատիպ
Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալել էր Երևանի «Միկային»։
Առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել «Միկայի» դաշտում, ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Պատասխան հանդիպման ելքը վճռեց հյուրերի՝ խաղի 2-րդ րոպեին խփած միակ գոլը, որը հեղինակել էր Արթուր Գևորգյանը։
Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Շիրակ» – «Միկա»՝ 0:1 ( երկու խաղերի արդյունքում՝ 1:2)