Գերմանիայի գավաթ. Մխիթարյանի գոլն օգնեց «Բորուսսիային» դուրս գալ կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Նմանատիպ
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսսիան» հաղթեց «Շտուտգարտին» և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:
«Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով: Հանդիպման արդեն 5-րդ րոպեին դորտմունդյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Մարկո Ռոյսը: 21-րդ րոպեին Լուկաս Ռուպի գոլի շնորհիվ «Շտուտգարտին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն 10 րոպե անց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը երկրորդ գնդակն ուղարկեց Լանգերակի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսում Թոմաս Տուխելի թիմին հաջողվեց ևս մեկ գոլ խփել. 89-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցումից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային րոպեներից:
Նշենք, որ կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև «Վերդերը», որը 3:1 հաշվով հաղթել է «Բայերին»: Փետրվարի 10-ին կայանալու են 1/4 եզրափակիչ փուլի մյուս՝ «Հեյդենհեյմ»-«Հերտա» և «Բոխում»-«Բավարիա» հանդիպումները: Այդ խաղերի ավարտից հետո կկայանա կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Գերմանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Շտուտգարտ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1:3
Գոլերը՝ Ռուպ 21′ – Ռոյս 5′, Օբամեյանգ 31′, Մխիթարյան 89′