«Փյունիկը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսագրություն)
26/10/2016 16:55
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Շիրակին»։
Արտակ Օսեյանի սաներին հաջողվեց չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնել՝ առավելության հասնելով նվազագույն հաշվով։ Հանդիպման հաղթական գոլը 41-րդ րոպեին Արթուր Քարտաշյանը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 18 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» դեռևս առաջին տեղում է (21 միավոր)։
Բարձրագույն խումբ, 11-րդ տուր
«Շիրակ» – «Փյունիկ»՝ 0։1
Գոլը՝ Քարտաշյան 41՛