Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը
04/11/2016 18:52
Նմանատիպ
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը նախապատրաստվում է նոյեմբերի 14-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում, որին մասնակցում է 14 բռնցքամարտիկ` այդ թվում նաև Անուշ Գրիգորյանը: Վերջինս նախապատրաստվում է նոյեմբերի 14-24-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակաների կանանց առաջնությանը:
Աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ: Մասնակից բռնցքամարտիկների անունները կհրապարակվեն ավելի ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում