Արոնյան-Գիրի պարտիան ավարտվել է 20 քայլում (կատարված քայլերի գրաֆիկան)
14/12/2016 10:18
Նմանատիպ
Անգլիայում շարունակվող «London Chess Classic» բարձրակարգ մրցաշարում կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ:
Պարտիայի ընթացքում ընդամենը 20 քայլ է կատարվել, որից հետո ոչ-ոքի արդյունք է գրանցվել: Գիրին երեք անգամ կրկնել է թագուhով քայլը։ Հայ գրոսմայստերը ստիպված է եղել նույնկերպ պատասխանել, ինչի արդյունքում խաղը դադարեցվել է:
Խաղային օրվա ընթացքում միայն մեկ հաղթանակ է գրանցվել․ Մայքլ Ադամսը սպիտակ խաղաքարերով հաղթել է Վեսելին Թոփալովին:
5-րդ տուրից հետո առաջատարն Ուեսլի Սոն է, ով ունի 3,5 միավոր: 3-ական միավորով 2-5-րդ տեղերն են կիսում Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Լևոն Արոնայնը և Հիկարո Նակամուրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում