Սերգեյ Մովսեսյանի ելույթները Բունդեսլիգայում
20/02/2017 19:08
Նմանատիպ
Հանգստյան օրերին Գերմանիայում կայացել են շախմատի Բունդեսլիգայի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները:
Գերմանիայի առաջատար «Բադեն» ակումբի կազմում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը 2 տուրերում էլ հաղթանակներ տոնեց: Մովսեսյանի «Բադեն» ակումբը իր երկու մրցախաղերը նույնպես ավարտեց հաղթանակով և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը. «Բադենը» իր բոլոր 8 մրցախաղերը ավարտել է հաղթանակով և վաստակել է 16 թիմային միավոր:
Երկրորդ հորիզոնականում ընթացող «Սոլինգեն» սկումբն ունի 14 միավոր, իսկ 13 միավոր վաստակած «Հոֆենհայմը» եզրափակում է լավագույն եռյակը:
Աղբյուր՝ ՀՇՖ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում