Բակայի գոլը հաղթանակ պարգևեց «Միլանին» (տեսանյութ)
26/02/2017 19:56
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում հաղթեց «Սասուոլոյին»։
Հանդիպման 12-րդ րոպեին «Սասուոլոն» հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Դոմենիկո Բերարդին չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանայինը։ Տասը րոպե անց 11-մետրանոց նշանակվեց արդեն «Սասուոլոյի» դարպասին, և Կառլոս Բական խփեց հանդիպման հաղթական գնդակը։
Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 47 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Սասուոլոն» մնաց 30 միավորով 13-րդ տեղում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում