«Շուտով կրկին կվայելեք իմ խաղը». Իբրահիմովիչը հաջողությամբ վիրահատվել է
02/05/2017 20:32
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ծնկի վիրահատության է ենթարկվել: «Sky Sports»-ը տեղեկացնում է, որ վիրահատությունը հաջող է անցել:
Այդ կապակցությամբ 35-ամյա շվեդն «Instagram»-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Եվս մեկ անգամ շնորհակալություն աջակցության համար: Շուտով կրկին կվայելեք իմ խաղը»:
Ավելի վաղ տեղ տեղեկություն էր տարածվել, որ Զլատանը բաց կթողնի 8-9 ամիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում