Պաշտոնական. Մորատան կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ
19/07/2017 22:31
Նմանատիպ
«Չելսին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխության շուրջ «Ռեալի» հետ պայմանավորվածության մասին:
Մոտակա ժամանակահատվածում լոնդոնցիները պայմանագիր կկնքեն իսպանացու հետ, ով մինչ այդ պետք է բուժզննում անցնի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքը կազմելու է 80 միլիոն եվրո:
«La Gazzetta dello Sport»-ին հայտնի է դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստն Անգլիայում տարեկան վաստակելու է 9 միլիոն եվրո: Նա ստորագրելու է 5 տարվա պայմանագիր:
Մորատայի տրանսֆերը դառնալու է ամենաթանկն իսպանացի ֆուտբոլիստների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում