Հայաստան-Լեհաստան խաղի տոմսերը վաճառքում են
09/09/2017 12:14
Նմանատիպ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան-Լեհաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:
Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում