Էդերսոնը մարզվել է «Չեխի գլխարկով» (լուսանկար)
12/09/2017 19:31
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը վերադարձել է թիմի մարզումներին,- տեղեկանում ենք «քաղաքայինների» պաշտոնական կայքից:
Բրազիլացին պարապմունքին մասնակցել է հատուկ պաշտպանիչ գլխարկով, որի նմանը խաղերի ժամանակ կրում է «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 4-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում (5:0), Սադյո Մանեի հետ բախումից հետո 24-ամյա ֆուտբոլիստի դեմքին երկու կար են դրել: Ոտքով մրցակցի դեմքին հարվածելու համար սենեգալցին հեռացվել էր խաղադաշտից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդերսոնը ցանկանում է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ֆեյենորդի» հետ արտագնա հանդիպմանը, որը կայանալու է վաղը` սեպտեմբերի 13-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում