«Ռեալը» բացում է խաղաքարտերը. Նեյմարը` Ռոնալդուի փոխարեն
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմնորոշվել է, թե ով է դառնալու թիմի ապագա գլխավոր աստղը: Իսպանացին ցանկանում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինողը դառնա «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը,- վստահեցնում է «Mundo Deportivo»-ն։
Աղբյուրը նշում է, որ «արքայական ակումբի» նախագահն արդեն սկսել է բանակցել բրազիլացու հոր հետ: «Սերուցքայինները» ցանկանում էին բրազիլական ֆուտբոլի ներկայիս առաջատարին հրավիրել դեռ 2013 թվականին, երբ նա հանդես էր գալիս «Սանթոսում», սակայն «Բարսելոնան» նրանցից առաջ անցավ:
Մադրիդում հասկանում են, որ 25-ամյա ֆուտբոլիստն ու Ռոնալդուն չեն կարող միաժամանակ նույն թիմում լինել, ուստի նրան հրավիրելու են, երբ պորտուգալացին հեռանա Իսպանիայից: Կրիշտիանուի պայմանագրի ժամկետը սպառվելու է 2021 թվականի ամռանը:
Միաժամանակ ՊՍԺ-ն հասկացնել է տվել, որ ոչ մի դեպքում վաճառքի չի հանելու Նեյմարի տրանսֆերը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը, երբ նա 30 տարեկան կլինի:
Հիշեցնենք, որ բրազիլացու` օգոստոսին կայացած տրանսֆերի համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում