Զարմանալի արդյունք. Հետնապահի պատմության ամենախոշոր հաղթանակը (տեսանյութ)
16/11/2017 14:14
Նմանատիպ
Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում ուշագրավ արդյունք է գրանցվել: «Ատլանտան» սեփական հարկի տակ 126:88 հաշվով ջախջախել է «Սակրամենտոյին»:
«Հոուքսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ դա ակումբի պատմության ամենախոշոր հաղթանակն է (38 միավորի տարբերություն):
Նման հաղթանակը զարմանալի է նրանով, որ «Ատլանտան» վերջին տարիների իր վատագույն մրցաշրջանն է անցկացնում: Արևելյան կոնֆերենցիայում «Հոուքսը» վերջին 15-րդ տեղից բարձրացավ նախավերջին հորիզոնական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում