Մոուրինյուն զանգահարել է Վենգերին և Մխիթարյան-Սանչես փոխանակում առաջարկել
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Արսենալ»:
«Կարմիր սատանաների» մարզիչ Ժոզե Մոուրինյու զանգահարել է «զինագործներին» գլխավորող Արսեն Վենգերին և առաջարկել 28-ամյա ֆուտբոլիստին փոխանակել Ալեքսիս Սանչեսի հետ,- գրում է gianlucadimarzio.com-ը:
«Արսենալը» համակերպվել է չիլիացու հեռանալու հետ, ում պայմանագրի ժամկետը լրանալու է հունիսին: Սանչեսը մտադիր էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որը նրա համար 20 միլիոն ֆունտ է առաջարկել լոնդոնցիներին, սակայն ՄՅՈւ-ի հետաքրքրությունից հետո մտորելու ժամանակ է խնդրել:
Միաժամանակ նշվում է, որ «կարմիր սատանաներն» Ալեքսիսին ավելի բարձր աշխատավարձ են առաջարկել, քան «քաղաքայինները»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը պորտուգալացի մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով կորցրել է տեղը մեկնարկային կազմում: Տևական ժամանակ հայտացուցակում չընդգրկվելուց հետո կիսապաշտպանը վերջին խաղերում սկսել է որոշակի խաղաժամանակ ստանալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում