Հայաստանի հավաքականի խաղը վարելու են ռուս մրցավարներ
01/02/2018 14:36
Նմանատիպ
Փետրվարի 25-ին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Երևանում հյուրընկալելու է Ալբանիայի ընտրանուն:
Հայտնի է դարձել, թե ովքեր են սպասարկելու 2021թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի այդ մրցավեճը,- գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Գլխավոր մրցավարը Սերգեյ Կրուգն է Ռուսաստանից: Նրան կօգնեն Իլյա Պուտենկոն (Ռուսաստան) և Օֆեր Մանհեյմը (Իսրայել): Հանդիպման տեսուչը կլինի Թոդ Ուարնիկը (Իսրայել):
Հայաստան-Ալբանիա հանդիպումը կկայանա ԿԱ ՊԵԿ (նախկին՝ «Միկա») մարզահամալիրում և կսկսվի 19:00-ին: Մուտքն ազատ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում