4 մեդալ՝ Խաբարովսկի միջազգային մրցաշարից
22/05/2018 16:37
Նմանատիպ
Խաբարովսկում կայացել է Կոնստանտին Կորոտկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ։
Գերծանր քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և հռչակվել է մրցաշարի հաղթող։ 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 56 կգ Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Հայաստանի հավաքականը Խաբարովսկում հանդես էր գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:
Լուսանկարում՝ Հենրիկ Մոքոյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում