Մունդիալի փլեյ-օֆֆում թիմերը կխաղան այլ գնդակով
27/06/2018 10:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության փլեյ-օֆֆում թիմերը կխաղան այլ գնդակով:
Գնդակը խմբային փուլի գնդակից տարբերվում է միայն գույների ավելի վառ լինեlով, սակայն արտաքին դիզայնը նույնն է: Այն կրկին արտադրել է Adidas մարզական ապրանքանիշը: Գնդակը կոչվում է «Երազանք»:
Առաջին անգամ գնդակը խաղադաշտում կտեսնենք հունիսի 30-ին փլեյ-օֆֆի առաջին խաղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում