«Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Չավի Մարտինեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ խաղի մասին (4:0).
-Այս մրցաշրջանում բազմաթիվ լավ հանդիպումներ ենք ունեցել, բայց սա լավագույնն էր: Գիտեինք, թե ինչպես է պետք խաղալ նրանց դեմ:
Նրանք հնարավորություններ չէին ստանում ու միայն փոխանցումներ էին կատարում կենտրոնում: