Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղով Մյունխենի «Բավարիան» 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Ֆուտբոլի նորագույն պատմության ամենախոշոր պարտություններից մեկն էր կատալոնյան ակումբի համար:
Շուրջ 16 տարի նրանք Եվրոպայի գավաթի խաղերում խոշոր պարտություն չէին կրել: Վերջին անգամ նման հաշիվ գրանցվել էր 1997-ի նոյեմբերի 5-ին` «Դինամոյի» հետ խաղում: