ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների հերթական փուլը մոտենում է ավարտին
Կարդացեք նաև
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՊՐՈ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչները՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը’ ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական տնօրեն Ֆլեմմինգ Սերիցլևի գլխավորությամբ գտնվում են Գերմանիայի Քյոլն քաղաքում, որտեղ անցկացվում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների հերթական փուլը:
ՊՐՈ արտոնագրի դասընթացների այս փուլը մոտենում է ավարտին: Վերջին երկու օրը մարզիչները հետևել են երկու հանդիպման փորձելով վերլուծել խաղը: Այսպիսի խաղերի դիտումն ու վերլուծությունը մտնում է ՊՐՈ դասընթացի անցկացման շրջանակների մեջ: Ապրիլի 27-ին հայ մարզիչները ներկա են գտնվել Գերմանիայի Բունդեսլիգայի «Բայեր»-«Վերդեր» խաղին, իսկ այսօր դիտել են Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի «Քյոլն»-«Մյունխեն 1860» հանդիպումը: Հայկական պատվիրակությունը կվերդառնա Հայաստան ապրիլի 29-ին: