Հայ շախմատիստներին միջազգային վարպետի կոչում է շնորհվել

Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել Հայաստանի ներկայացուցիչներ Վահե Բաղդասարյանին, Հովհաննես Գաբուզյանին, Վարդգես Թովմասյանին, Տիգրան Սիմոնյանին:
«Armchess.am»-ը նաև հաղորդում է, որ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Դավիթ Պետրոսյանը, պատանի շախմատիստներ Կարեն Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը ապրիլի 15-24-ը կմասնակցեն ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվելիք Շեյխի գավաթին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում