Գրոսմայստեր Տ.Քոթանջյանն վաստակել է առաջին մրցանակը, իսկ Վլ.Հակոբյանն առաջատար է Դուբայի օփենում

Հայ շախմատիստների հաղթանակները շարունակվում են:
Ինչպես տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ գրոսմայստեր Նի Հուայի (Չինաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով:
«Armchess.am»-ը նաև հաղորդում է, որ գրոսնայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ 79 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում