13.1 C
Yerevan

Լաչինի միջանցքի հարցով Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Նմանատիպ

Կարոն՝ Արցախյան պատերազմում կյանքի ճանապարհը փակել չթողած հրամանատարը

«Իմ կուսակցությունը իմ երկիրն է ու ժողովուրդը». Կարո Կարո Քահքեջյանն...

Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են այս տարի մինչև...

Ադրբեջանցիները կրակ են բացել խաղողայգիներում աշխատող մարդկանց վրա. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե...

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու։

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ընդգծում, որ Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։

«Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ:

Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝

• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

spot_imgspot_img