Հոլիվուդյան աստղը հայկական արմատների և ցեղասպանությունից փրկված նախատատի մասին

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջո Մանգանիելոն PBS-ին պատմել է իր մեծ տատի պատմությունը, ով փրկվել էր Հայոց ցեղասպանությունից, սակայն ականատեսը եղել ամուսնու և յոթ երեխաների դաժան սպանության:

«Թուրքերը 1915 թվականին մտել են նրա տուն՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ իրականացնելով հայերի ցեղասպանությունը: Ամուսնուն կրակել են։ Մեծ տատս էլ պառկել է գետնին, ձևացրել, թե ինքը մեռած է, ապա լսել է ևս 7 կրակոց. թուրքերը սպանում են նրա յոթ երեխաներին», – պատմել է դերասանը:

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջո Մանգանիելոն PBS-ին պատմել է իր մեծ տատի պատմությունը, ով փրկվել էր Հայոց ցեղասպանությունից, սակայն ականատեսը եղել ամուսնու և յոթ երեխաների դաժան սպանության:
«Թուրքերը 1915 թվականին մտել են նրա տուն՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ իրականացնելով հայերի ցեղասպանությունը: Ամուսնուն կրակել են։ Մեծ տատս էլ պառկել է գետնին, ձևացրել, թե ինքը մեռած է, ապա լսել է ևս 7 կրակոց. թուրքերը սպանում են նրա յոթ երեխաներին», - պատմել է դերասանը:
«Իսկական արյուն» հեռուստասերիալի աստղը պատմել է, որ օրորոցում ողջ էին թողել միայն 8-րդ երեխային՝ նորածնին՝ նախատեսելով, որ նա էլ սովից կմեռնի: Մեծ տատը նորածնին կապել է մեջքին ու փախել քաղաքից: Նա այլ փախստականների հետ ապրել է քարանձավում, մինչև նրանց բռնել են գերմանացի զինվորականները: Ռազմական ճամբարում նա հղիացել է մի գերմանացի սպայից և լույս աշխարհ բերել կիսով չափ գերմանացի փոքրիկին:
«Ես մանկուց գիտեի Հայոց ցեղասպանությունը վերապրած նախատատիս պատմությունը և, որ մի գերմանացի սպա նախապապս է: Վերջին տաստամյակի ընթացքում ես մի քանի ձախողված փորձ եմ ունեցել՝ մասնակցելու ծագումնաբանության շոուին և պարզելու, թե ով է այդ գերմանացին։ Եվ վերջապես «Finding Your Roots»-ից մեզ հրավիրեցին», - պատմել է դերասանը:
Շոուի հաղորդավար Հենրի Լուի Գեյթս կրտսերը Rolling Stone-ին հետ զրույցում ասել է՝ Ջո Մանգանիելոյի ծագման մասին թողարկումը լավագույն էպիզոդներից է համարում շոուի բոլոր ժամանակներում:
Մանգանիելոն էլ նշել է, որ հպարտ է իր ծագման, տոհմի պատմության համար և, որ իր նախնիները պատմության ճիշտ կողմում են եղել, որ ցեղասպանված ազգի հետնորդ է, ոչ թե ցեղասպան:
Ի դեպ, շոուի ժամանակ պարզվել է, որ աստղի ԴՆԹ-ն չի համընկնում Մանգանիելո ազգանվան գենի հետ: Պարզվեց՝ Մանգանիելոյի հինգերորդ նախապապը Պլատոն Թերներ անունով աֆրիկացի ստրուկ է եղել, ով պայքարել և ի վերջո դարձել է ազատ մարդ:

«Իսկական արյուն» հեռուստասերիալի աստղը պատմել է, որ օրորոցում ողջ էին թողել միայն 8-րդ երեխային՝ նորածնին՝ նախատեսելով, որ նա էլ սովից կմեռնի: Մեծ տատը նորածնին կապել է մեջքին ու փախել քաղաքից: Նա այլ փախստականների հետ ապրել է քարանձավում, մինչև նրանց բռնել են գերմանացի զինվորականները: Ռազմական ճամբարում նա հղիացել է մի գերմանացի սպայից և լույս աշխարհ բերել կիսով չափ գերմանացի փոքրիկին:

«Ես մանկուց գիտեի Հայոց ցեղասպանությունը վերապրած նախատատիս պատմությունը և, որ մի գերմանացի սպա նախապապս է: Վերջին տաստամյակի ընթացքում ես մի քանի ձախողված փորձ եմ ունեցել՝ մասնակցելու ծագումնաբանության շոուին և պարզելու, թե ով է այդ գերմանացին։ Եվ վերջապես «Finding Your Roots»-ից մեզ հրավիրեցին», – պատմել է դերասանը:

Շոուի հաղորդավար Հենրի Լուի Գեյթս կրտսերը Rolling Stone-ին հետ զրույցում ասել է՝ Ջո Մանգանիելոյի ծագման մասին թողարկումը լավագույն էպիզոդներից է համարում շոուի բոլոր ժամանակներում:

Մանգանիելոն էլ նշել է, որ հպարտ է իր ծագման, տոհմի պատմության համար և, որ իր նախնիները պատմության ճիշտ կողմում են եղել, որ ցեղասպանված ազգի հետնորդ է, ոչ թե ցեղասպան:

Ի դեպ, շոուի ժամանակ պարզվել է, որ աստղի ԴՆԹ-ն չի համընկնում Մանգանիելո ազգանվան գենի հետ: Պարզվեց՝ Մանգանիելոյի հինգերորդ նախապապը Պլատոն Թերներ անունով աֆրիկացի ստրուկ է եղել, ով պայքարել և ի վերջո դարձել է ազատ մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում